Վրաստանը բարու կողմից պայքարում է չարի հետ եւ կհաղթի այդ պայքարում, ինչպես բարին միշտ հաղթում է չարին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ Դավիթ Գերաջի գյուղում, որտեղ գտնվող մենաստանում էլ նա նշել է Զատիկը, հայտնում է Վրաստան Online-ը։
«Վրաստանն այսօր գտնվում է Դավթի եւ Գողիաթի պատերազմում։ Մեզ հետ մեծ չարիքն է պայքարում, սակայն Վրաստանը բարու կողմն է»,- կարծում է Սահակաշվիլին։
«Մեր պայքարն արդար է, եւ Վրաստանը չարին կհաղթի, ինչպես Դավիթը հաղթեց Գողիաթին։ Դա է վկայում նաեւ Զատիկը, քանի որ այս տոնը բարու հաղթանակն է չարի հանդեպ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։




























