Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկուշաբթի մասնավոր այցով Մոսկվա է ժամանել։

Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսված է Վիկտոր Յանուկովիչի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը։

Այս պահին Ուկրաինայի նախագահն այցելել է Նովոդեւիչյե գերեզմանատուն, որտեղ ծաղիկներ կդնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, տիեզերագնաց-օդաչու Տիմոֆեյ Բերեգովոյի շիրիմին։