Թուրքիայում նոր սկանդալ է հասունացել: Պարզվում է Թուրքիայի սոցիալական անվտանգության նախարարությանը կից գործող սոցիալական անվտանգության խորհրդի կողմից հատկացվել են գումարներ՝ անհրաժեշտ դեղամիջոցների համար, իսկ դեղամիջոցները հետագայում փոխանցվել են PKK-ին (Քրդական բանվորական կուսակցություն):

Թուրքական Star-ի փոխանցմամբ` Թուրքիայի սոցիալական անվտագության նախարարությունը նամակ է ստացել, որում նշվում է, որ Դիարբեքիրի, Շրնաքի եւ հարավ-արեւելյան սահմանային մի շարք բնակավայրերի բժիշկներ եւ դեղագործներ, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, պետությունից ստացել են անհրաժեշտ դեղամիջոցներ եւ ուղարկել Հյուսիսային Իրաքում գտնվող Քանդիլ լեռ, որտեղ տեղակայված են PKK-ի զինյալները:
Այս փաստի կապացությամբ, սոցիալական անվտանգության նախարարությունը միայն Դիարբեքիր արդեն 20 տեսուչ է ուղարկել: