«Ճտքավոր կոշիկներ» մականունը Դեպրիմոն ստացել է 2012-ին՝ 54-ամյա Ջեֆֆի Հիլմանի հանդեպ մեծահոգության համար: Վերջինիս համար Դեպրիմոն գնել է ճտքավոր կոշիկներ ու տաք գուլպաներ, հաղորդում է United Press International-ը:

Սպա Լոուրենս Դեպրիմոյին բարեգործության պահին լուսանկարել էր արիզոնացի զբոսաշրջուհին: Լուսանկարը տեղադրվել էր նոյույորքյան ոստիկանության Facebook-յան պաշտոնական էջում, հաղորդում է  Lenta.ru-ն: Ինքը Լոուրենսը հուսով է հանդիպել Ջեֆֆիին: Վերջինս ավելի ուշ շնորհակալություն է հայտնել ոստիկանին, իսկ լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ ստիպված էր թաքցնել կոշիկները, քանի որ դրանք շատ թանկարժեք էին: