Ապրիլի 7-ից 10-ը Թբիլիսիում տնտեսության զարգացման միջազգային համաժողով կանցկացվի։
Ինչպես Կավկազ-Պրեսին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից, համաժողովին կմասնակցեն 15 երկրների պատվիրակություններ, որոնք կքննարկեն 19 հարցեր՝ բիզնեսի զարգացում, քաղաքի բրենդինգ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջության, էներգետիկայի, տրանսպորտի եւ այլ ոլորտների զարգացում։
Ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ Ավստրիայից, Հայսատանից, Ադրբեջանից, Բելառուսից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Իռլանդիայից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից, Հոլանդիայից եւ այլ երկրներից։
Համաժողովի շրջւանակներում ապրիլի 8-ից 10-ը «Էքսպո Ջորջիա» ցուցասրահի №11 տաղավարում կանցկացվի «Արտադրված է Թբիլիսիում» ցուցահանդեսը։ Նրանում ներկայացված կլինի ավելի քան 100 ընկերությունների արտադրանք։
Ապրիլի 9-ին 6-րդ եւ 11-րդ տաղավարներում կկայանա Վրացպատենտի, Ներդրումային գործակալության, Վրաստանի որակի հիմնադրամի շնորհանդեսը։
Ապրիլի 10-ին 11-րդ տաղավարում կկայանա վրացական եւ արտասահմանյան ընկերությունների պարգեւատրման արարողությունը։



























