Լեռնային Ղարաբաղում կայացել է խորհրդակցություն՝ նվիրված ԼՂՀ ՊԲ 2009թ. աշնանային զորակոչի ամփոփմանն ու 2010թ. գարնանային զորակոչի հարցերին:
Բացի զինվորականներից՝ նիստին մասնակցել են նաեւ հանրապետության համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Նշվել է, որ ԼՂՀ պաշտպանական բանակի միավորումներում եւ զորամասերում համապատասխան աշխատանք է տարվել երիտասարդ համալրման տեղավորման եւ ռազմական ծառայության կազմակերպման ուղղությամբ:
Նիստի վերջում հրապարակվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանը: Համաձայն այդ հրամանի՝ 2009թ. աշնանային զորակոչի ընթացքում աչքի ընկած զինվորական եւ քաղաքացիական անձինք պատվոգրերի եւ հուշանվերների են արժանացել:




























