Արգենտինայում պեղել են դինոզավրերի 240 միլիոն տարվա հսկայական «զուգարան»: Ըստ գիտնականների`իրենք դինոդոնտոզավրերի՝ ժամանակակից ռնգեղջյուրի նման խոտակերների արտաթորանքի հազարավոր քարացած մնացորդներ են հայտնաբերել: Գիտնականները գտածոն անվանել են աշխարհի ամենահին հասարակական զուգարանը:
Ըստ ուսումնասիրողների` այն խմբերով ապրող դինոզավրերին թույլ է տվել խուսափել մակաբույծներից եւ հեռու մնալ գիշատիչներից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հրաբխային մոխրի շերտում պահպանված կեղտի կույտերը պատկերացում են տալիս նաեւ դինոզավրերի սնվելու, հիվանդությունների եւ նրանց ժամանակի բուսականության մասին:




























