ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի հետ համատեղ ջանքերով այդ երկրների պետական սահմանները պահպանելու մասին օրենքներ է ստորագրել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Փաստաթղթերով նախատեսվում է, որ Աբխազիան եւ Հյուսիսային Օսիան արտոնում են Ռուսաստանին վերահսկել իրենց պետական եւ ծովային տարածքները։

Պայմանագրի համաձայն, այդ երկրների՝ Վրաստանի հետ սահմանին Ռուսաստանը Անվտանգության ծառայության սահմանապահ բաժանմունք կտեղակայի, կֆինանսավորի զինծառայողների ծախսերը։

Աբխազիան եւ Հյուսիսային Օսիան իրենց հերթին առաջարկում են հողային տարածքների, անշարժ գույքի, հեռախոսային եւ ռադիոկապի անհատուց օգտագործում, ինչպես նաեւ սահմանապահ բաժանմունքին ազատում են բոլոր տեսակի սահմանային վճարումներից եւ հարկերից։