Այսօր` ապրիլի 5-ին ժամը 21:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցի վրա «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Հրապարակ» օրաթերթի լրագրող. հայտնի հրապարակախոս Գայանե Բաբայանին: «Հունդայի» ավտոմեքենայի համարանիշն է 06 00 147: (ֆոտոռեպորտաժ)
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո մեքենայի վարորդ Վահան Եղիազարյանը Գայանեին դրել է մեքենայի մեջ եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն հիվանդանոցի ճանապարհին Բաբայանը մահացել է:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության ճանապարհային հանցագործությունների բաժնի աշխատակիցները: Դեպքի վայրում է նաեւ Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Այս պահին տեղազննության աշխատանքներ են կատարվում վթարի վայրում:
NEWS.am գործակալության կոլեկտիվը իր խորին ցավակցությունն է հայտնում Գայանե Բաբայանի հարազատներին եւ մտերիմներին:




























