Կիեւում զանգվածային բողոքի ակցիաների պատճառով՝ հասարակական կարգը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով, իրավապահների լրացուցիչ ուժեր գործի կդրվեն: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի երկուսի առավոտյան ժամը տասի տվյալներով՝ Կիեւ են բեվել ներքին զորքերի մոտ հազար զաինծառայողներ, որոնք հսկում են պետական կառույցների տարածքի մերձակայքը: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Կիեւում շարունակվում է քաղաքացիական բողոքի ակցիան: Դեկտեմբերի մեկին Կիեւի փողոցներ են դուրս եկել հազարավոր քաղաքացիներ, որոնք վրդովված են Եվրոմայդանում հավաքվածների դաժանորեն ցրելուց:Այսօր Կրեմենչուգի կողմից դեպի Կիեւ են ուղեւորվել ներքին զորքերի զինծառայողներով հինգ ավտոբուսներ:





























