Հայկական ընկերությունները հետաքրքրված են ՌԴ Նիժեգորոդի մարզում հյուրանոցների կառուցմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցեւը: «Մենք այդ նախագծերը կարեւոր ենք համարում, քանի որ մեզ մոտ հյուրանոցների պակաս կա: Նախագծեր կան նաեւ շինարարական ինդուստրիայի ոլորտում, այստեղ որոշակի լավ քար կա»,-նշել է նահանգապետը:

Արդյունաբերական արտադրության մեջ համատեղ նախագծեր դեռ չկան, բայց քանի որ մեր գործընկերը Վայոց Ձորի մարզն է, զբոսաշրջության զարգացման հետանկար կա, հավելել է Շանցեւը:

Նիժեգորոդի հայ համայնքի նախագահ Աղասի Ալեքյանն է նշել է, որ Վայոց Ձորի մարզի հետ համագործակցություն կա նաեւ մարդասիրական ոլորտում: