Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը պատրաստվում է բանակցություններ վարել հայաստանցի գործընկերների հետ` միջազգային ավտոմոբիլային հաղորդակցման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության Ավտոմոբիլային եւ քաղաքային ուղեւորատար տրանսպորտի ոլորտում պետական քաղաքականության վարչության բեռնատար մեքենաների բաժնի պետ Լեոնիդ Սոկոլովը: «Ցանկացած տնտեսական փոխհարաբերությունների համար պետք է որեւէ նորմատիվ բազա լինի: Այժմ այն գրեթե չկա: Կա միջնախարարական համաձայնագիր, որը ռեգուլյար ուժ չունի», – նշել է Սոկոլովը:

«ՀՀ տրանսպորտի նախարարությունը, որը նախկինում հանդես էր եկել  համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ, այժմ, չգիտես ինչու, հրաժարվել է այդ գաղափարից:  Պատրաստվում ենք իրավիճակը քննարկել հայաստանյան գործընկերների հետ», - հավելել է ՌԴ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը: