Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 20/1 եւ 20/2 շենքերի միջեւ նոյեմբերի 27-ին հայտնաբերված դիակի ինքնությունը դեռ չի պարզվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Շենգավիթի բաժնից:

Նա մոտ 50 տարեկան տղամարդ է, ում մոտ ինքնությունը հաստատող որեւէ փաստաթուղթ չի հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով՝ տղամարդը անօթեւան էր, նետվել էր այդ շենքի հարկերից մեկի բաց պատուհանից:

Ականատես վկաներ չկան, իսկ շենքի բնակիչներից ոչ ոք նրան չի ճանաչում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝  ինքնասպանության հասցնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 27-ին առավոտյան ժամը 09.00-ի սահմաններում Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 20/1 եւ 20/2 շենքերի միջեւում դիակ կար, տարածքում հավաքվել էին մեծաթիվ բնակիչներ եւ ոստիկաններ: Ոստիկանները առանձնացրել էին տարածքը՝ քննչական գործողություններ անցկացնելու նպատակով, իսկ դիակն անմիջապես շենքի մուտքի մոտ էր՝ ծածկված կապույտ տոպրակով: Տարածքի բնակիչները հայտնել էին, որ նա այդ շենքի բնակիչ չէ, ոչ ոք նրան չէր ճանաչում: