NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ լրատվամիջոցների հարցերով Վրաստանի նախագահի նախկին խորհրդական եւ «Charleston Mercury» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ուիլ Քեթքարթի հոդվածից, որը հրապարակվել է «The Daily Beast»-ում:

Կիեւում տեղի ունեցող բողոքի ցույցերն ուղղված էին Կրեմլի դեմ եւ ԵՄ կողմից էին. եւ Բրյուսելը, եւ Վաշինգթոնը պետք է հաշվի առնեն սա: Այն ժամանակ, երբ «նարնջագույն հեղափոխությունից» հետո Ուկրաինայում ամենախոշոր բողոքի ակցիային մասնակցում էին հազարավոր մարդիկ, որպեսզի պահանջեն իրենց կառավարության հրաժարականն ու այն անձնանց պատիժը, ովքեր պատասխանատու էին բռնությունների համար, եւ այն ժամանակ, երբ ցուցարարները Փարիզում, Թբիլիսիում, Երեւանում, Դեթրոյթում ու Կանադայի քաղաքներում հավաքվել էին ի նշան համերաշխությանմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի մայրաքաղաք Երեւանից հայտարարեց. «Ռուսաստանը երբեք չի պատրաստվել հեռանալ այստեղից: Ընդհակառակը, մենք պատրաստվում ենք ամրացնել մեր դիրքերն Անդրկովկասում՝ հենվելով լավագույնի վրա, ինչը մնացել է մեր նախնիներից, հենվելով տարածաշրջանի բոլոր երկրների հետ դրական հարաբերությունների վրա, այդ թվում նաեւ Հայաստանի հետ»:

Սեպտեմբերին՝ Վիլնյուսի գագաթաժողովից երեք ամիս առաջ, Պուտինը հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Փակ եւ անկասկած շատ անհարմար հանդիպումից հետո Սարգսյանը հայտարարեց, որ իր երկիրը ԵՄ - ի հետ Ասոցացման համաձայնագրի փոխարեն, որը ներառում էր ազատ առեւտրի համաձայնագիր, կանդամակցի Պուտինի Եվրասիական մաքսային միության: Զայրացած հայերը փողոց դուրս եկան: Մեկ օրվա ընթացքում Մոսկվան հաղորդագրություն ուղարկեց տարածաշրջանի բնակիչներին, որ նրանք չունեն ընտրություն, որ իրենց անկախությունը պայմանական է: Երկու ամիս անց Ուկրաինայի ժողովուրդն է այժմ պայքարում այդ ուղերձի դեմ, սակայն կարող է շատ ուշ լինել:Վիլնյուսի գագաթաժողովից մի քանի ամիս առաջ որեւէ հայտարարություն չկար Սպիտակ տան կողմից, եւ իրական «պահեստային ծրագիր» Բրյուսելի կողմից: Ինչպես երեւում է, Բրյուսելում եւ Վաշինգտոնում կարծես լիովին չէին գնահատոում իրավիճակի լրջությունը կամ ուկրաինացի ժողովրդի կամքը, գոնե մինչեւ այն պահը, երբ հարյուր հազար զայրացած ուկրաինացիներ փողոց դուրս չեկան, եւ ոստիկանությունը չսկսեց ուժ գործադրել նրանց դեմ, խլացուցիչ նռնակներ նետել նրանց ուղղությամբ:

Այն, ինչ մենք տեսնում ենք, «տարածաշրջանային տեղաշարժ չէ», դա տարածաշրջանային պարտադրանքի դեմ ժողովրդի բաց արձագանքն է: Երբ ցուցարարներն իրենց վերահսկողության տակ են վերցնում սեփական քաղաքապետարանը, ինչպես որ Կիեւում էր, նրանց հաղորդագրությունն այլեւս փոխաբերական  չէ:Մեծ հաշվով նոյեմբերի 28-ին Վիլնյուսի գագաթաժողովը կայացման պահին արդեն պայմանական բնույթ է կրում: Հայաստանը եւ Ուկրաինան արդեն բաց էին թողնվել, իսկ երկու փոքրիկ պետություններ՝ Վրաստանն ու Մոլդովան, դարձան աշխարհաքաղաքական իրական նպատակներ: Սա  ծանոթ ռեժիմ է. արեւմտյան ասպետը գազար է թափահարում եւ մեջբերում է Ռոնալդ Ռեյգանին. սոված նապաստակը հուզվում է. նապաստակը թռչկոտում է արջի ճանապարհին, ով բարկացած է գազարի պատճառով. գազարն ու ասպետն անհետանում են. մտադրությունները լավն են, բայց ժամանակն անհարմար է. խոստանումները խախտված են, ճագարներ հիասթափված են, ցիկլը շարունակվում է: Մոսկվան կանի ամեն ինչ՝ սկսած էժան գազի առաջարկից՝ որպես խրախուսանք, մինչեւ ներկրման կոպիտ սահմանափակումներ՝ որպես պատիժ, որպեսզի կանխի Ասոցացման համաձայնագիրը, դրա փաստացի կնքումը ու վերականգնի այրդ երկրների բնակչության(նվազագույն դեպքում դրանց ներկայացուցիչների) հակաեվրոպական տրամադրություննրը:

Պուտինը հաջողությամբ դա իրականցրեց ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում: Ռուսական ռազմավարութունն աշխատում է, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն անհաջողություն են կրում: Իրենց հերթին  Միացյալ նահանգներն ու Եվրոպական միությունը չեն արդարացնում այդ երկրների բնակչության սպասելիքները, որոնք հանուն լավ կյնաքի վտանգել են սեփական անվտանգությունը:Առաջիկա ամիսները ցույց կտան, արդյոք ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կիրականացնեն լավագույն ժողովրդավարական աշխարհի մասին խոստումը, որոնք ներշնչում էին այս մարդկանց Խորհրդային միության փլուզումից հետո: Ողջ աշխարհում կան թեժ կետեր, որպեսզի իրենց վրա հրավիրեն Արեւմուտքի ուշադրությունը, սակայն քիչ են իրականա հնարավորությունները փաստացի փոխել իրավիճակը կուրսի ընտրության հարցում, որը կատարելու են տարածաշրջանն ու հասարակությունը: Որոշիչ անգործությունը չպետք է շփոթել ռազմավարական լռության հետ: Վաղուց ամանակն է, որպեսզի ամերիկացի ու եվրոպացի առաջնորդները ցույց տան, իրենք Ուկրաինայի եւ կովկասյան տարածաշրջանի ժողովուրդների կողքին են, հարգում են նրանց զոհերը ժողովրդավարության համար պայքարի ճանապարհին, այն ժամանակ երբ վերջիններս պայքարում են հյուսիսից եկող սպառնալիքների դեմ: