Քալիֆորնիական Գլենդել քաղաքում ձերբակալել են 32-ամյա հայի այն բանից հետո, երբ խուզարկուները նրա հոր ավտոտնակում հայտնաբերել են  մարիխուանայի մոտ երեք տասնյակ թուփ: Այդ մասին գրում է «Glendale News-Press» թերթը:

Միխայիլ Միրզոյանին ձերբակալել են ավտոտնակում մարիխուանա աճեցնելու մեղադրանքով: Գլենդելի ոստիկանության թմրանյութների դեմ պայքարի դեպարտամենտի խուզարկուներն անանուն հաղորդագրություն են ստացել թմրանյութերի անօրինական աճեցման մասին ու ժամանել են նշված ավտոտնակ: Խուզարկուները տեղում անմիջապես զգացել են թարմ մարիխուանայի հոտը:

Միրզոյանի հայրը թույլ է տվել ներս մտնել ավտոտնակ, որտեղ, հաղորդագրությունների համաձայն, նրանք հայտնաբերել են 0,9-ից 1,2 մետր բարձրությամբ մարիխուանայի թփեր: Շուտով խուզարկուները պարզել են, որ մարիխուանայի աճեցմամաբ զբաղվում է Միրզոյանը, եւ նրան ձերբակալել են: