Մինչեւ դեկտեմբերի 20-ը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա  Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չհնչեցրեց իր գնահատականները Վլադիմիր Պուտինի այցի վերաբերյալ, նա ասաց. «Երբ վերադառնա, անհրաժեշտության դեպքում ասուլիս էլ կհրավիրի եւ իր գնահատականները կհնչեցնի: Չմոռանանք, որ սեպտեմբերի 3-ից հետո մենք սեպտեմբերի 20-ին հանրահավաք անցկացրեցինք եւ  այն ամենը, ինչ կանխատեսել էինք, լինում են: Եթե անհրաժեշտություն լինի նոր հանրահավաքներ էլ կլինեն»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը: