Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի մի մասը միացել է Երեւանում ընթացող հայկական ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այս պահին հարթակ են բարձրանում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի՝ այսօր Երեւանում մեկնարկած 37-րդ ֆորումի տասնյակ մասնակիցներ։
Նրանցիցի մեկն իր ելույթում հայտարարել է, որ «FIDH-ը հետեւողականորեն պայքարելու է բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ»։ Ելույթ ունեցավ նաեւ FIDH գլխավոր քարտուղար Սուեր Բելասենը։ Ընդդիմության հանրահավաքի ամբիոնից նա պահանջեց «ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»։ Իր ելույթում նա նշել է, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան ցուցարարների կողքին է եւ պահանջում է ազատ արձակել ընդդիմության բանտարկված կողմնակիցներին։ Խոսելով բանտարկյալների մասին՝ Բելասենը բազմիցս օգտագործել է «քաղբանտարկյալ» տերմինը, ինչպես նաեւ հայերեն եւ անգլերեն լեզուներով բացականչել է «Ազատություն» («Freedom now»):
Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ Նոբելյան մրցանակակիր, իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին, ով 150 իրավապաշտպան կազմակերպությունների անունից աջակցություն է հայտնել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելուն։ Նա պահանջել է վերջիններիս ազատ արձակել առանց նախապայմանների։




























