Եթե Ադրբեջանն անդամակցի Մաքսային միությանը, դա կնշանակի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բոլո խոչընդոտները պեք է վերանան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացման ու հայրենակիցների հետ կապի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը հույս ունի՝ Ադրբեջանը կանդամակցի Մաքսային միությանը:

«Բավակայն հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է Ադրբեջանը, որը Հայաստանի նկատմամբ շրջափակում է իրականացնում, վերացնում Հայաստանի հետ մաքսային խոչընդոտները: Եթե Ադրբեջանը նույնիսկ տեսականորեն մտադիր է անդամակցել ՄՄ-ին, ապա ինչպես է պատրաստվում լուծել այդ հարցը»»,- նշել է Ալեքսանդրովը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանը հիմար քաղաքականություն է վարում. ինքն է իրեն սահմանազատել Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից. փոխարենը վերջ տա բախմանը, շրջափակմանը ու սկսի Ղարաբաղի հետ հումանիտար հարաբերություններ զարգացնել, լավ պայմաններ ստեղծել Ղարաբաղ վերադարձող փախստականների գոնե մի մասին համար, Ադրբջանը պաշտպանում է հակամարտության գիծի, ինչի հետեւանքով խնդիրը չի լուծվում: Այս պահին, նրա համոզմամբ, զուտ փիլիսոփայական է, բայց  եթե դիտարկենք գործնական տեսանկյունից, պարզ չէ, թե ինչպես կարող է Ադրբեջանը անդամակցել Մաքսային միությանը , եթե հաջորդ տարի գարնանն արդեն ՄՄ անդամ կլինի Հայաստանը: «Իսկ քանի որ ՄՄ անդամությունը հարցերը լուծվում են կոնսենսուսի պայմաններում, Հայաստանը բնականաբար չի աջակցի նման առաջարկն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցնի թշնամական գործողություններն իր դեմ: Կարծում եմ, որ Ադրբեջանը, հասկանալով իրավիճակը, չի ձգտում անդամակցել ՄՄ-ին, , քանի դեռ չեն հասել ղարաբաղյան հակամարտության որեւէ լուծման», - նշել է Միխայիլ Ալեքսանդրովը:

Քաղաքագետ նաեւկարծիք է հայտնել, որ եթե ստեղծվի Եվրասիական միություն, սկզբունքորեն ղարաբաղյան հակամարտությունը կարող էր լուծվել այդ կառույցի շրջանակներում: « Այն ժամանակ եւ Լեռնային Ղարաբաղը, եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը կարող էին  դառնալ այդ միության անդամ, եւ բոլոր խոչընդոտները կվերանային: Միակ բանը, որ Ադրբեջանը չէր ունենա, դա հնարավորությունն էր վերահսկել իշխանությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում, այդպես՝ ապրանքների, անձանց , ծառայությունների եւ կապիտալի շարժը տեղի կունենար, եւ, ի վերջո է, ոչ մի խոչընդոտ չէր լինի եչ ադրբեջանցիների եւ ոչ էլ հայերի համար», - հայտարարել է Միխայիլ Ալեքսանդրովը՝ բացատրելով, որ հայերը կարող էին այդ դեպքում վերադառնալ Ադրբեջանի տարածք, որտեղից նրանց վտարել էին, իսկ ադրբեջանցիները կարող էինն վերադառնալ Լեռնային Ղարաբաղի տարածք: «Ըս էության արցախցիներն իրենց երկրում իրենք կկառավարեին, նրանք Խորհրդային միությունում էլ էին իրենք կառավարում, իհարկե, Ադրբեջանն այն ժամանակ վերահսկում էր, իսկ այժմ չի վերահսկի: Սակայն սա թվում է իդեալական ու ֆանտաստիկ տարբերակ, որը մոտ ժամանակներում չի իրականացվի»,- եզրափակել է քաղաքագետը: