Եվրախորհրդարանը պատրաստվում է հայտարարել Անկարային այն մասին, որ անկախ մամուլը կենսական կարեւորությունի ունի ժողովրդավարության համար: Դա տեղի կունենա ԵՄ աճող մտահոգության ֆոնի վրա՝ կապված Թուրքիայիում լայնորեն տարածված ինքնաքննադատության հետ լրատվամիջոցների սեփականատերերի եւ լրագրողների կողմից: Այդ մասին գրում է թուրքական «Today`s Zaman» թերթը:
Եվրախորհրդարանի զեկույցի նախագծում, որը թերթը կարողացել է ստանալ, ընդգծվում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը եւ լրատվամիջոցների բազմակարծությունը եվրոպական արժեքների կենտրոնում են, ինչպես նաեւ կրկին մտահոգություն է հայտնվում այն մասին, որ լրատվամիջոցների մեծ մասը պատկանում է մեծ բիզնես-շահեր հետապնդող խոշոր կոնգլոմերատներին: Այս տարվա զեկույցի նախագծում կարեւորվում է Թուրքիայի քաղաքականության մեջ փոխհամաձայնության ավանդույթի բացակայությունը եւ բեւեռացման խորացումը:Զեկույցում նաեւ մտահոգություն են հայտնում թուրքական լրատվամիջոցների կողմից այս տարվա մայիս-հունիսին «Գեզի» այգում կատարված իրադարձությունների սահմանափակ լուսաբանման եւ լրագրողներին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ, ովքեր քննադատում էին կառավարության արձագանքը այս իրադարձություններին: Դրանում նաեւ ընդգծվում է, որ մեծ թվով լրագրողներ այժմ նախնական կալանքի տակ են գտնվում:




























