«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսական բուրգի գործով ցուցմունք տված Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, նշել է, որ ՀՀ ոստիկանության հետ ունի համապատասխան պայմանագիր իրեն թիկնապահ տրամադրելու համար։
Նա նշել է, թե իրեն կցված են ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դավիթ Շահվերդյանը եւ Նելսոն Հակոբյանը։ «Նրանք ինձ հետ են լինում երեկոյան ժամերին եւ բանկային գործարքների ժամանակ։ Նրանք ինձ հետ մեքենայով շրջում են, նշեմ նաեւ, որ եթե որեւէ տեղ ենք գնում, նրանք մեքենայից դուրս չեն գալիս եւ սպասում են մեքենայի մեջ»,- իր ցուցմունքում նշել է Արմեն Նազարյանը։ Երեկ նշվածի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ ոստիկանություն, թե ինչի՞ց ելնելով է ոստիկանությունը Արմեն Նազարյանին թիկնապահ տրամադրել, երբվանի՞ց է տրամադրվել այդ ծառայությունը եւ ինչ պայմաններով։ Սպասում ենք պատասխանին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























