Մարդկանց հսկայական խմբեր են հավաքվում Յոհաննեսբուրգի արվարձանում՝ Նելսոն Մանդելայի տան շուրջ, երկրի նախկին առաջնորդ, հանգուցյալ Նելսոն Մանդելային  իրենց հարգանքի տուրքը մատուցելու: Շատերը ռազմահայրենասիրական երգեր են երգում: Հավաքվածները բերել են նաեւ իրենց երեխաներին:

Կանանցից մեկը արտասվելով BBC-ի լրագրողին ասել է, որ Մանդելան իրեն ներել է սովորեցրել:

Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման,  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ այլ քաղաքական առաջնորդներ:

Արդեն հայտնի է, որ  Օբաման, ամենայն հավանկանությամբ, կմասնակցի նախկին նախագահի հուղարկավորությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հուղարկավորության պաշտոնական ամսաթիվը դեռ չի հայտարարվել: Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով Հարավային Աֆրիկայի կառավարության աղբյուրները, հայտնել էր, որ  հուղարկավորությունը տեղի կունենա մեկ շաբաթից ոչ շուտ` Կունու գյուղում, որտեղ ծնվել է Մանդելան:

Հիշեցնենք, որ ՀԱՀ-ի նախկին նախագահ եւ Խաղաղության նոբելյան դափնեկիր Նելսոն Մանդելան մահացել է 96 տարեկան հասակում` Յոհաննեսբուրգի իր տանը, երկարատեւ հիվանդությունից հետո:

Մահացել է Նելսոն Մանդելան