Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եռօրյա սուգ է հայտարարել՝ կապված ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելայի մահվան հետ: Իրենց ցավակցություն են հայտնել նաեւ այլ լատինաամերիկյան առաջնորդներ:
Իր որոշման մասին Մադուրոն գրել է Twitter-ում:
Վենեսուելայի ղեկավարը Մանդելային կոչել է կռվող ժողովուրդների առաջնորդ: «Վենեսուելայից մեր սերն ենք արտահայտում Ձեր հանդեպ»,-գրել է Մադուրոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մյուս լատինաամերիյան առաջնորդներից Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ նրա մահից հետո մարդկությունը կորցրեց ազատության, հավասարության ու խաղաղության անխոնջ մարտիկին:
Արգենտինայի նախագահ Կրիստինա Կիրշները Մանդելային կոչել է «մարդու իրավունքների համար ու ռասիզմի դեմ պայքարի ուղենիշ»: Իր հերթին Կուբայի առաջնորդը ցավակցել է ՀԱՀ նախագահին ու Մանդելային կոչել իր «թանկագին ընկեր»:



























