Ադրբեջանցի գիտնական Հեզենֆեր Փաշաեւը իր կյանքի վերջին տասը տարիները նվիրել է Նոստրադամուսի կանխագուշակությունների ուսումնասիրմանը եւ այդ մասին անգամ գիրք է գրել:

Ինչպես հաղորդում է ANS-ը, գրքում տեղ են գտնել նաեւ «Ադրբեջանի մասին Նոստրադամուսի կանխագուշակությունները»: Գրքի հեղինակը պնդում է, որ Նոստրադամուսի համար պարտադիր չէր այցելել Ադրբեջան, որպեսզի գուշակեր, թե ինչ է լինելու վերջինիս հետ Ղազախից մինչեւ Բաքու: «Կգա ժամանակ, երբ արեւելյան երկրում իշխանության կգա մի մարդ, որը երկիրը կփրկի աղետից ու իշխանությունը կփոխանցի որդուն»,-հեղինակի կարծիքով՝ այդ տողերը վերաբերում են հենց Հեյդար Ալիեւին: «Ես երկար եմ ուսումնասիրել ու հասկացել եմ, որ խոսքը մեր երկրի ղեկավար Հեյդար Ալիեւի եւ նրա որդի Իլհմ Ալիեւի մասին է»,-վստահ է Փաշաեւը: