Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքելու մտադրություն չունի: Նա կուսակցության ակտիվ անդամ է: Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցում ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը՝ հերքելով այն լուրերը, թե Վարդան Օսկանյանը մտադիր է լքել ԲՀԿ-ն եւ կուսակցություն հիմնել:

Էլինար Վարդանյանը խորհուրդ է տվել սենսացիաներն այլ տեղում փնտրել: ԲՀԿ-ական  մյուս պատգամավոր Միքայել Մկրտումյանը հայտարարել է, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի ամենաազդեցիկ անդամներից է եւ նրա հեռանալը բացառվում է:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am