Հայաստանում հունվարի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 720 դեպք:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ գողություններից բացահայտվել է 460-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 29 դեպք:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 341 դեպք, բացահայտվել՝ 332-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք: