Այսօր` ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններն և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ քաղբանտարկյալների և նրանց ազատ արձակման խնդիրներին: Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ քաղբանտարկյալների առկայությունը, ժողովրդավարական ազատությունների ոտնահարումները և կոռուպցիան լրջագույն խոչընդոտ են Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրների լուծման համար:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Վլադիմիր Կարապետյանը:




























