Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելությունը Ֆրանսիա սկսվել է Վերսալի պալատ այցով, որտեղ Էրդողանին եւ իր տիկնոջը` Էմինե Էրդողանին դիմավորել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դիմավորելիս սեղմել է Թուրքիայի վարչապետի ձեռքը եւ խոնարհվել, որպեսզի համբուրի տիկնոջ ձեռքը, սակայն վերջինս արագ ետ է քաշել ձեռքը եւ հասկացրել, որ պետք չէ: Էրդողանի կինը նույն կերպ է պատասխանել նաեւ մյուս ֆրանսիացի պաշտոնյաների ողջույններին: