Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր եւ իր տիկնոջ՝ Լիբբիի անունից, ցավակցություններ է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան առթիվ: Այս մասին ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահի հայրը մահացել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին՝ 84 տարեկան հասակում: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, քաղաքացիական հոգեհանգիստը՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 18:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում: