Եվրամիությունը եւ Թուրքիան, Անկարայում, վիզային ռեժիմի պարզեցման եւ ապօրինի ներգաղթյալների ռեադմիսիայի մասին համաձայնագրեր են ստորագրել:
«Համաձայնագիրը նախատեսում է ընթացակարգերի պարզեցում եւ Թուրքիայի քաղաքացիների համար շենգենյան երկրների վիզայի տրամադրման ժամկետների կրճատում»,-ասված է ԵՄ խորհրդի հայտարարությունում:
Փոխարենը Թուրքիան պարտավորվել է հետ ընդունել ԵՄ երկրներից արտաքսված իր քաղաքացիներին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս փաստաթղթերի ստորագրմամբ նոր փուլ է սկսվում Անկարայի եւ Բրյուսելի հարաբերություններում: «Երբ ԵՄ-ն վերացնի վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, ոչ Թուրքիան, ոչ ԵՄ երկրները որեւէ խնդիրներ չեն ունենա: Հակառակը, դա կարեւոր քայլ կլինի մեր հարաբերություններում: Ես միշտ ասում եմ, որ մենք չենք եկել, որ բեռ դառնանք ԵՄ-ի համար, մենք եկել ենք կիսելու բեռը»,-ասել է Էրդողանը:





























