Ամերիկացիներին առաջարկել են միաեղջյուրների գնել, հաղորդում է UPI-ն: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Craiglist կայքում: Հայտարարությունում ասվում է, որ վաճառքի են հանվել 3-ամյա արու եւ 5-ամյա էգ միաեղջյուրներ: Դրանք կարելի է գնել 930 դոլարով՝ յուրաքանչյուրը: Բացի այդ, ցանկացողներին առաջարկում են գնել նաեւ «միաեղջյուրների ձվերը», հաղորդում է Lenta.ru-ն:

Ընդ որում նշվում է, որ հայտեր կընդունվեն միայն լուրջ տրամադրված պոտենցիալ գնորդներից: Չի հաղորդվում, թե այս պահի դրությամբ քանիսն են արձագանքել այդ հայտարարությանը: