Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդգծում է ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի առավել արդյունավետ ռեժիմի անհրաժեշտության մասին:Այս մասին Յանուկովիչը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը Մոսկվա է ժամանաել աշխատանքային այցով:

Նախագահների հանդիպման արդյունքում, մասնավորապես, ծրագրվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի ծանրակշիռ փաթեթ:

Ուկրաինական ընդդիմության կարծիքով Յանուկովիչը պատրաստվում է ստորագրել ՄՄ-ին Ուկրաինայի անդամակցելու վերաբերյալ պայմանագիր: