Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հոկտեմբերից անցկացնում էր արտասովոր մրցույթ, որի մասնակիցներին ներկայացվող հիմնական պայմանը ազգանունը Կլաուս-Հայդի դարձնելն էր:

Ստոկհոլմից Բեռլին չվերթի խթանման նպատակով Lufthansa ավիաընկերությունըհայտարարել էր Շվեդիայի բնակչի որոնման մասին, որը պատրաստ է անհապաղ ազգանունը դարձնել Կլաուս-Հայդի եւ Բեռլին մշտական բնակության տեղափոխվել: Բացի անվանափոխությունից, մասնակիցները նաեւ պետք է իրենց շարժառիթների մասին նամակ ուղարկեին ավիաընկերությանը:

Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ նպատակը Բեռլինն այդքան սիրող մարդ գտնելն էր, որը հանուն դրա պատրաստ էր «ամեն ինչ զրոյից սկսել»:

Արդյունքում 42 շվեդներ անունները փոխել էին Կլաուս-Հայդիի, սակայն հաղթել է 24-ամյա Միքայել Կլաուս-Հայդի Անդերսոնը: Բացի բնակարանից, նա կստանա հեծանիվ եւ անվճար գերմաներեն պարապելու հնարավորություն: