2013-ին Բիրմայում նշանակալիորեն ավելացել է օփիումի արտադրությունը: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ը՝ նշելով այդ երկրի հակաթմրամիջոցային ծրագրի տապալումը:

Նախնական հաշվարկներով՝ այս տարի Բիրմայում կարտադրվի մոտ 870 տոննա օփիում: Այսպիսով՝ երկիրը Աֆղանստանից հետո երկրորդ խոշոր թմրանյութ արտադրող երկիրն է աշխարհում:

Թմրարտադրության դեմ պայքարի տապալման գլխավոր պատճառներից է տեղի ֆերմերների մոտ օփիումային կակաչի աճեցման այլընտրանքն է, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը: