Հարավային Կորեայի զվարճանքների  այգում տեղի է ունեցել պինգվինների սուրբծննդյան  շքերթ:

Ինը պինգվիններ Սանտա Կլաուսի համազգեստով, իրենց վարժեցնողների  ղեկավարությամբ, շրջել են Սեուլի արվարձանի Everland հանգստյան գոտու տարածքում:

Պինգվիններից բացի, երթին մասնակցել են նաեւ տոնական  շորեր հագած աղվեսները: Վարժեցնողները նրանց  գրկած են տարել:

«Մենք մեր կենդանիների հետ զբոսանքի ենք դուրս եկել՝ այգու հյուրերի Սուրբ ծնունդը շնորհավորելու նպատակով»,- ասել է վարժեցնող Սեո Դա Ենը:

Հաղորդվում է, որ պինգվին Սանտա Կլաուսները շքերթ կկազմակերպեն Everland այգու այցելուների համար ամեն օր՝ մինչեւ տարվա վերջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Associated Press-ը: