Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան բաժանմունքի գիտնականները  սովորել են ջրային հիակինթ աճեցնել՝ ծանր մետաղները եւ ռադիոակտիվ իզոտոպները կլանող բույս:

Ջրային հիացինտն ունակ է կլանել  օդանավակայանների թռիչքուղիներում կիրառվող հակասառեցման հեղուկի թափոնները: Բույսն իր կլանած վնասակար նյութերն այրում է:

Գիտնականները սովորել են ջրային հիացինտ աճեցնել ջերմոցային պայմաններում՝ այն պահպանելով ձմռանը, բազմացնել եւ նույնիսկ սերմեր ստանալ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ըստ էության, մենք այդ բույսերի արտադրամաս ենք ստեղծել, եւ մեզանից բացի ոչ ոք դա չի կարող անել», - ընդգծել է գիտնական Սերգեյ Վեպրեւը: