Ռուսաստանի Իրկուտսկի մարզում 52-ամյա փաստաբան Յուրի Ժունեւին դատապարտել են տասներեք տարի ազատարկման՝ գործընկերոջ սպանության պատճառով, հաղորդում է «Utro.Ru»-ն:
Հետաքննությունը պարզել է, որ այս տարվա հունվարի 18-19 Ժունեւն ու գործընկերը նրա տանը ալկոհել են օգտագործել: Այդ ընթացքում նրանց միջեւ վիճաբանություն է ծագել եւ Ժունեւը բութ գործիքով հարվածել է տուժողի գլխին, հետո մի քանի անգամ դանակահարել նրան՝ սրտի հատվածում: Սպանությունից հետո նա մարմինը բակ է տարել ու անդամահատել: Մնացորդները նա թաքցրել է մի քանի աղբարկղերում: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ՔԿ-ն:
Մեղադրյալը փորձել է հետաքննությանը շփոթեցնել՝ տարբեր վարկածներ հորինելով:




























