2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է 13 473 ամուսնություն, որը 2012թ. համեմատությամբ 2,6%-ով պակաս է: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Վիճակագրության ազգային ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Գույումջյանը: 

Նույն ժամանակահատվածում գրանցվել է 2768 ամուսնալուծություն, որը 2012թ. համեմատությամբ 13,7%-ով ավելի է:

Ընդ որում, հավելել է նա, Հայաստանում առաջին երեխայի ծննդյան միջին տարիքը առաջին ամուսնության միջին տարիքից շատ բարձր չէ: