Այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտությունը գործիք է, որը Ռուսաստանին թույլ է տալիս մանիպուլացիայի ենթարկել Հայաստանին, որոշ դեպքերում նաեւ Ադրբեջանին: Այս մասին ասյօր հայտարարել է «Զերկալո» շաբաթաթերթի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը՝ «Անվտանգությունն ու համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Միրկադիրովի համոզմամբ՝ խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը սիրում է ինչ-որ մեկին, այլ՝ Ռուսաստանն ունի որոշակի շահերը:«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին որոշումը ՄԱԿ ԱԽ-ում կայացվել է 1993-ի նոյեմբերին: Այդ փաստաթղթում նշվել է, որ ԱԽ-ն շուտով կանդրադառնա խնդրին: «Շուտով վերադառնալը» տեւում է արդեն քսան տարի»,-նշել է նա, հավելելով, որ այդ հարցում Ռուսաստանի ու ԱՄՆ շահերը չեն համընկնում: