Ֆին գիտնականները պարզել են, որ շները ունակ են ճանաչել լուսանկարների ու պատկերների վրա եղած ծանոթ դեմքերը, հաղորդում է «Animal Cognition» ամսագիրը:
Իրականացված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ երբ շները ծանոթ դեմքեր են տեսնում, փոխվում են նրանց գլխուղեղային ցուցիչները: Բացի այդ շների հայացքը կենտրոնանում է հենց լուսանկարների վրա:
Ավելի վաղ համարվում էր, որ նկարների վրա դեմքերը ճանաչել կարող են միայն մարդիկ կամ պրիմատները:





























