Մեքսիկայի մայրաքաղաքի խորհրդարանը հաստատել է օրինագիծը, որը պարտավորեցնում է ռեստորանների անձնակազմին նախքան այցելուներից պատվերներ ընդունելը նրանց ջուր մատուցել:
Պատգամավորներից մեկը պարզաբանել է, որ նոր օրենքի նպատակն է փոխել հաճախորդների՝ նախքան ուտելը քաղցր գազավորված ըմպելիքներ օգտագործելու սովորությունը, քանի որ սովորական ջուրն օրգանիզմի համար շատ ավելի օգտակար է, քան գազավորված հյութերը:
Օրինախախտներին սպառնում է 1,6 – 8 հազար մեքսիկական պեսոյի տուգանք:
Մեքսիկան այն երկրների ցանկում է, որոնց բնակչությունը քաղցր գազավորված ըմպելիքներ շատ է օգտագործում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























