Կալինինգրադի մարզում «Իսկանդերների» տեղակայման որոշումն առայժմ չի կայացվել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ նախ՝ այդ մասին որոշումն առայժմ չի կայացվել, թող հանգստանան: Երկրորդ՝ պաշտպանել ոչ ոքի պետք չէ: Պետք չէ որեւէ մեկին պատասխան քայլերի դրդել»,-ընդգծել է Պուտինը:

Նա նաեւ ընդգծել է, որ «Իսկանդերը» Ռուսաստանի պաշտպանության ու հակազդման միակ միջոցը չէ՝ հավելելով նաեւ, որ այն ամենաարդյունավետն էլ չէ: «Չնայած իր սեգմենտում այն աշխարհի ամենաարդյունավետ զենքն է»,-նշել է նախագահը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: