ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 19-ին կազմել է 405.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.10 դրամով:

Հայաստանի Կենտրոնական բանկից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 554.48 դրամ (նվազել է 2,74 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.32 դրամ (աճել է 0.03 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 663.88 դրամ (աճել է 0.97 դրամով):

Ոսկու գինը նվազել է 12.33 դրամով եւ կազմել 16036.25 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.98 դրամով եւ կազմել 259.86 դրամ: Պլատինի գինն աճել է 4.35 դրամով եւ կազմել 17645.74 դրամ:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.5 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը փոքր-ինչ էժանացել է՝ 0.16 դրամով կամ 0.04%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 9 միլիոն 200 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 404 դրամ, վաճառքինը՝ 407 դրամ: