Դեկտեմբերի 19-ին լրանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարիման Միրզաբեկյանի 90-ամյակը:
Փաստաբանների պալատում կազմակերպվել է մեծարման ցերեկույթ: Նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորել է Նարիման Միրզաբեկյանին եւ շնորհակալություն հայտնել բեղուն գործունեություն ծավալելու համար:
Արա Զոհրաբյանը հոբելյարին հանձնել է Պալատի անվանական ժամացույց եւ պատվոգիր ծննդյան 90-ամյակի եւ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական ինստիտուտում ներդրած ավանդի համար:
Նարիման Միրզաբեկյանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանների պալատի նախագահին ուշադրության համար եւ մաղթել հետագա հաջողություններ:





























