Հարավային Սուդանում ՄԱԿ-ի (UNMISS) առաքելության կայանի վրա հարձակման արդյունքում սպանվել են հնդկաստանցի երեք խաղաղապահներ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Հնդկաստանի ներկայացուցչությունը, հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:

Նուեր ցեղի երիտասարդների զինված մի խումբ ներխուժել էր երկրի արեւմուտքում գտնվող Ակոբո քաղաքի ՄԱԿ-ի (UNMISS) առաքելության կայան, որտեղ բացի 40 հնդիկ խաղաղապահներից եղել են նաեւ դինկա ցեղի խաղաղ բնակիչներ, որոնք փորձել էին պատսպարվել այնտեղ:

Հարձակումից հետո անհայտ է մնում 30 խաղաղ բնակիչների ճակատագիրը, որոնք պատսպարվել էին կայանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով France-Presse-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է   հարձակումը:

Հարավային Սուդանոմ մարտերը շարունակվում են դեկտեմբերի 15-ից` երկրի նախագահ Սալվի Քիիրին տապալելու անհաջող փորձից հետո: Հաղորդվում է, որ պատճառը եղել են նուեր եւ դինկա ցեղային խմբավորումների միջեւ տարաձայնությունները: Խռովությունների հետեւանքով երկրում զոհվել է 1000 մարդ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հնդիկ խաղաղապահներն արդեն ենթարկվել էին հարձակման այդ երկրում: Այսպես, ապրիլի 9-ին զինված խումբը հարձակվել էր Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելության պահակախմբի վրա:  12 զոհերից հինգը հնդիկ խաղաղապահներ էին: