Անկախացումից ի վեր կրթական համակարգի համար ոչ մի տարի հեշտ չի եղել, բոլոր տարիները ունեցել են իրենց դժվարությունները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Նա հույս ունի, որ 2013թ. ավարտում են դժվար, ճգնաժամային տարիների շարքը եւ հաջորդ տարի ավելի արդյունավետ կլինի կրթության ոլորտի համար։ Նա առանձնացրեց հինգ կարեւորագույն ձեռքբերումները, դրանք են՝ մշակվել է եւ կյանքի է կոչվում ուսանողների սոցիալական պաշտպանվածության ծրագիրը, որի շնորհիվ նրանք կստանան աջակցություն պետության կողմից, երկրորդը՝ միջազգայնացման շրջանակներում կատարած աշխատանքներն են, այս շրջանակներում բարձրագույն մակարդակի եվրոպական հավաքներ են անցկացվել Երեւանում, Հայաստանի բուհերը այս տարի աննախադեպ քանակությամբ եվրոպական ծրագրերի են մասնակցել, երրորդ կարեւոր ձեռքբերումը նախարարը համարեց բուհական ենթակառուցվածքների արդիականացումը, օրինակ՝ ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ստեղծումը։ Արմեն Աշոտյանը այս տարվա կարեւոր ձեռքբերումից համարեց նաեւ կառավարության կողմից բուհական ծրագրերի մրցույթի հայտարարումը, նախադպրոցական կրթության զարգացումը, մասնավորապես՝ այս տարի 73 նախադպրոցական կրթության հաստատություն է ստեղծվել, որտեղ ուսանում է 1800 երեխա։
«Այս տարի առաջին անգամ հաստատվել եւ կյանքի է կոչվել դպրոցների եւ բուհերի վարկանիշավորման համակարգը, դա պիլոտոյաին ծրագիր է։ Այս տարի ավարտվել է շախմատ առարկայի ներդրման ծրագիրը, միջազգային օլիմպիադաներից ունեցել ենք տասնհիգ մեդալ, մեր մարզիկները վերադարձել են չորս մեդալով, «Փարոս» համակարգում ավելի քան 800 երեխաներ հնարավորություն կունենան օգնություն ստանալ պետությունից։ Ներդրվել է մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը եւ այն բուհերը, որոնք կհրաժարվեն տրամադրել տեղեկություններ այս համակարգին, կզրկեն լիցենզիայից»,-հայտնեց նախարարը՝ հավելելով, որ այս տարի 4 մասնավոր բուհեր լիցենզիայից զրկվել են, 9 բուհի տրվել է զգուշացում։
Ինչ վերաբերում է ձախողումներին ե խնդիրներին, նախարարն ասաց, որ ոչ մի պետական ծրագիր կրթության ոլորտւմ չի ձախովղել, բայց իրականացվող ծրագրերի տեմպը եւ խորությունը միշտ չէ, որ բավարարում է, դեռեւս խնդիր է նաեւ կրթության ոարկի հարցը։ Արմեն Աշոտյանի փոխանցմամբ՝ ցանկացած նախաձեռնություն դժվար է կյանքի կոչվում, շատ մեծ խնդիր է հանրային ընկալման հարցը, համակարգում աշխատող մարդկանց իներցիոն ընկալումը։ Խոսելով կոռուպցիայի մասին՝ ԿԳ նախարարն ասաց, որ դրա դեմ պայքարը հավերժական է, բայց հաճախ մեր մոտ դրամահավաքը դիտվում է կոռուպցիա, մինչդեռ այն դեպքում, երբ դա օրինական է։ Յոթ-ութ ահազանգ են ստացել դրամահավաքի մասին, որոնց մեծ մասը ծնողկոմիտեի նախաձեռնությամբ է եղել։





























