Տարվա անհեթեթություններից մեկը կարելի է համարել հայոց լեզվի հետ կապված սպառնալիքները, որ գալու են հյուսիսից եւ իրականացվելու է ազգադավ կառավարության կողմից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Նա պարզաբանեց, որ Հայատանում 60 դպրոց կա, որտեղ ռուսերենի խորացված ուսուցում է, իսկ ռուսերենով ուսուցումը գոյություն ունի 42 դպրոցում, նախորդ տարվա համեմատ այդ դպրոցների թիվը ավելացել է մեկով, քանի որ Սլավոնական համալսարանը իրեն կից դպրոց է ստեղծել։
Նա նաեւ նշեց, որ ունեն անգլերենով դասավանդող դպրոց, ինչպես նաեւ մի շարք մեկնարկող ծրագրեր։ «Նախարարության գործողությունների մեջ որեւէ քաղաքականություն փնտրել պետք չէ։ Եթե Ամերիկյան համալսարանում բակալավրիատը բացվեց եւ ազգաձուլման խնդիր չէր դրվում, Մոսկվայի պետհամալսարանի դեպքում ինչու է նման խնդիր դրվում, այստեղ ես տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, իսկ այդ հարցին ես կանդրադառնամ մյուս շաբաթ մամուլի ակումբներից մեկում կայանալիք ասուլիսին»,- նշեց նա։




























