Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում հայկական գինեգործների ֆինանսական դրությունը կարող է վատանալ: Այսօր լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Պատճառն այն է, որ Ռուսաստանում վաճառված ապրանքների ակցիզն ու ԱԱՀ-ի վերադարձի հարցը հուզում էր ոչ թե հայկական գինեգործները, այլ Ռուսաստանում նրանց առեւտրային գործընկերները: «Կա մտավախություն, որ հետ վերադարձման գործընթացը կարող է տեւել երկու-երեք ամիս».-ընդգծել է Հարությունյանը: