Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Նոր Հաճն քաղաքի 4 բնակիչներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, նրանք թունավորվել են բնակարանի սալօջախից շմոլ գազի արտահոսքից:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: