Մաքսային միությունը 60-70%-ով կկրճատի Հայաստանում Duty free-ի առեւտրաշրջանառությունը , դեկտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Duty free-ի խանութներում ԱՊՀ երկրներից հենց այդ ծավալի առեւտուր է կատարվում. «Միացյալ մաքսային տարածքում ավիաչվերթները ՄՄ-ի երկրների միջեւ կդիտարկվեն որպես ներքին: Իսկ Duty free, ինչպես հայտնի է, դրանց համար նախատեսված չէ: Կարծում եմ՝ մեր անհանգստությունը նույնպես հասկանալի է. այդ խանութներում ապրանքների զգալի մասը ալկոհոլն է»,-նկատել է Հարությունյանը:
Նշենք, որ Հայաստանում Duty free խանութները Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում են գործում (Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում դրանք առայժմ փակ են): Հայկական ընկերություններից մեկն ունի Իրանի սահմանին առեւտուր անելու լիցենզիա: Բնագավառում գործում է ընդամենը 16 սուբյեկտ:




























