Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների աղբյուրը:
Նշվում է, որ դա կլինի Վրաստանի նոր նախագահի առաջին այցը Ադրբեջան, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:





























